Միլան-Երևան չվերթի ուղևորներից որևէ մեկը չի հոսպիտալացվել. Factor.am

Այսօր՝ ժամը՝ 13։10-ին Իտալիայի Միլան քաղաքից ժամանած օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել։

Քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ Միլան—Երևան չվերթով շուրջ 42 ուղևոր է Հայաստան ժամանել։ «Նրանք առանձին ճանապարհով են անցել, որպեսզի մնացած ուղևորների հետ շփումը քիչ լինի»,- ասաց Ստեփան Փայասլյանը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Միլան-Երևանիշ չվերթից հետո հոսպիտալացման դեպք չեն ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: