Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Վագիֆ Խաչատրյանին. «Ազատություն»

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցել է Վագիֆ Խաչատրյանին, ըստ ԱՊԱ գործակալության, բժշկի ու հոգեբանի ներկայությամբ լսել նրան, ուսումնասիրել պահման պայմանները։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նա իբր գոհունակություն է հայտնել իր հանդեպ ցուցաբերված հումանիտար վերաբերմունքի, ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորության, բժշկական օգնության համար՝ ասելով թե ինքնազգացողությունում դրական փոփոխություններ կան։

Օմբուդսմենի այցելության ընթացքում արված տեսագրությունն ու լուսանկարներն ուղարկվել են միջազգային համապատասխան կառուցներին։

68-ամյա Վագիֆ Խաչատրյանը բուժման նպատակով Կարմիր խաչի մեքենայով Արցախից Հայաստան տեղափոխվելու ճանապարհին՝ հուլիսի 29-ին ձերբակալվել է Հաքարի կամրջի անցակետում և տեղափոխվել Բաքու։ Ադրբեջանի դատախազությունը 1991 թվականի ղարաբաղյան առաջին պատերազմի դրվագների հետ կապված նրան ծանր մեղադրանքներ է առաջադրել։