Իրանի պետության և ժողովրդի դեմ ցանկացած ագրեսիա կստանա անհապաղ և վճռական պատասխան, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական կայքին։
«Մենք որևէ կերպ չենք ընդունում պատերազմը, սակայն Իրանի պետության և ժողովրդի նկատմամբ ցանկացած ագրեսիա կստանա անհապաղ և վճռական պատասխան»,– ասել է Փեզեշքիանը։
Հունվարի 30-ին Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։



















