Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. Արսեն Թորոսյան

Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. Արսեն Թորոսյան
Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. Արսեն Թորոսյան
Հեղինակ MediaLab

Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:

Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով:

Հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք: