Գլխավոր դատախազը պատրաստ է ընդունել բողոքի ակցիայի նախաձեռնողների պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել ընդունել բողոքի ակցիայի նախաձեռնողների պատվիրակությանը:
Այսօր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նման առաջարկություն ներկայացվել նաեւ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությունը:

 

«”a1plus.am”-ի հարցին ի պատասխան` դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ Մանուկյանը հրաժարվել է ընդունելությունից՝ պատճառաբանելով, որ բողոքի ակցիայի շրջանակներում նման հարց չեն բարձրացնում եւ որ ԱԺ 4 խմբակցությունների անունից է հանդիպման առաջարկություն ներկայացվել: Նրանք դիմել են ԱԺ նախագահին՝ իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդարանում հանդիպում կազմակերպելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

© Medialab.am