Այս աղետի դեմն առնելու համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն՝ բանակում. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է

«Զինված ուժերում տեղի ունեցող այս աղետալի դեպքերի մեղավորների թվում նաև այն բոլոր անձինք են ու կազմակերպությունները, ովքեր տարիներ շարունակ էժանագին դիֆերամբներ են ձոնել զինված ուժերի և նրա ղեկավարության նկատմամբ, ովքեր պարտակել ու թաքցրել են բանակի թերությունները, ովքեր խուսափել են խոսել բանակում առկա խնդիրների մասին:

Այս աղետի դեմն առնելու համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն՝ բանակում որակապես այլ մթնոլորտ ստեղծելու համար:
Ես չգիտեմ, թե քանի ողբերգական դեպք պետք է արձանագրվի, որ որոշ գեներալներ ուղղակի աստիճանազրկվեն ու ենթարկվեն պատասխանատվության:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ առաջիկա օրերի ընթացքում փակ նամակ եմ ուղարկելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զինված ուժերում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղիների մասին՝ կոնկրետ առաջարկներով…»։