Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով «Արմենիա» ավիաընկերության չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է

«Արմենիա» ավիաընկերության՝ հունվարի 6-ի չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացնում է «Արմենիա» ավիաընկերությունը։

«Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք, որ որ «Արմենիա» ավիաընկերության այսօրվա չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթն իրականացվելու է այսօր՝ ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով)։ Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը և տեղեկացնում, որ այս պահին մեր բոլոր աշխատակիցներն անում են հնարավորն՝ ուղևորների հետ կապ հաստատելու և խնդիրը լուծելու համար»,- նշված է ավիաընկերության հաղորդագրությունում։