ՀՀԿ 67 անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ

ՀՀԿ 67 անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ
ՀՀԿ 67 անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ

Դիմում գրողների շարքում են ՀՀ նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտնում է Asekose.am կայքը:

ԿԸՀ-ն մինչ այս ստացել էր ինքնաբացարկի 6 դիմումներ` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանից, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանից եւ «Ժառանգություն» կուսակցությունից Լարիսա Ալավերդյանից:

© Medialab.am