Արցախի Աղավնո գյուղի բնակիչները, չնայած դժվարություններին, վերադառնում են․ Տեսանյութ

Արցախի Աղավնո գյուղն է: Պատերազմի ժամանակ և պատերազմից հետո էլ համայնքի բնակիչների մի մասը չի լքել բնակավայրը: Եթե թողնեն այն, կթուլացնեն Բերդաձորի ենթաշրջանի և Ստեփանակերտի թիկունքը՝ ասում է 23-ամյա Ռոբերտը: Այդ մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունը։

Ռոբերտ Ստեփանյան, Աղավնոյի բնակիչ – Գիտակցում եմ՝ այս ճանապարհի դերը մեծ է: Եթե այս ճանապարհը չլինի, չի լինելու նաև Արցախը, այդ կապը չի լինելու: Մենք թողնում ենք իրենց միայնակ ուրեմն, այդքան մարդկանց թողնում ենք միայնակ:

Գյուղը ռազմավարական մեծ նշանակություն ունի՝ Բերձոր-Գորիս ճանապարհին է: Այսօր համայնքում 50 բնակիչ է ապրում: Երկու զավակի հետ Կարինեն վերադարձել է Երևանից, որ կրկին ապրի այստեղ:

Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության տեսանյութում