ՌԴ-ն և Իրանը ձեռք են բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության պայմանավորվածություն

Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռք են բերել կորոնավիրուսի «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսելու պայմանավորվածություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Պատվաստանյութի համատեղ արտադրության վերաբերյալ բանակցություններն ավարտվել են: Մոտ ժամանակներս մենք ականատես կլինենք Իրանում պատվաստանյութի արտադրությանը»,- նշել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: