Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ Լորա Քուփերի հետ

Դատավորների վեթինգը կիրականացնեն ԲԴԽ-ն և Կոռուպցիայի կանխարգելման մարմինը. Մակունց. Azatutyun.am

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 4-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիական հարցերով տեղակալ Լորա Քուփերի հետ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կողմերն անդրադարձել են ռազմավարական երկխոսության շրջանակներում երկկողմ պաշտպանական հարցերին և համաձայնություն են ձեռք բերել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիների շուրջ: