Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդներ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի, Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեի հանդիպումը։

Հանդիպումը տեղի է ունենում ռուս պատրիարքի նստավայրում՝ Դանիելի վանքում։ Համավարակային իրավիճակի պատճառով անցկացվում է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Հավելենք, որ նախօրեին պատրիարք Կիրիլը առանձին հանդիպումներ է ունեցել Գարեգին 2-րդի ու Ալլահշյուքուր Փաշազադեի հետ։ Նշենք, որ երեք երկրների հոգևոր առաջնորդների վերջին նման հանդիպումը տեղի էր ունեցել կրկին Մոսկվայում 2017թ-ի սեպտեմբերի 8-ին։

Աղբյուր՝ Factor.am