Նախնական տվյալներով՝ զինծառայողը վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

Նախնական տվյալներով՝ զինծառայողը վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով
Նախնական տվյալներով՝ զինծառայողը վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: