Դեսպանների կոշտ հայտարարությունը ՀՀ իշխանության դեմ

Դեսպանների կոշտ հայտարարությունը ՀՀ իշխանության դեմ
Դեսպանների կոշտ հայտարարությունը ՀՀ իշխանության դեմ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Սիվիլիթաս հիմնադրամի կողմից ԱՄՆ հարկատուների գումարներով կատարված ծրագրերի նկատմամբ մտահոգություններ չունի: Այս մասին այսօր Սիվիլիթաս հիմնադրամի գրասենյակում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նա նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից քննության ենթարկվող ծրագրերից երեքը ամերիկյան ծրագրեր են, որոնք իրականացվել են ճիշտ ժամանակին:

«Դրանք իրականացվել են ճիշտ ժամանակին, մենք հարցեր չունենք, թե ինչպես են ամերիկյան հարկատուների գումարներն իրացվել: Մենք տուժողներ չենք տեսնում, ոչ ոք որևէ բողոք չի հայտնել: Մենք համոզված ենք, որ այստեղ հետաքննելու ոչինչ չկա Ազգային անվտանգության ծառայության և որևէ այլ կառույցի կողմից»,- ասաց Ջոն Հեֆերնը:

Լրագրողների այն հարցին, թե տեղի ունեցածում քաղաքական շարժառիթ տեսնո՞ւմ է, Ջոն Հեֆերնը պատասխանեց, որ շարժառիթների մասին դատողություններ անել չի կարող: «Իմ կարծիքով, սա օրինական քննություն չէ, ուղղակի չեմ կարող ասել, թե ինչ է իրենից ներկայացնում այն»,- ասաց դեսպանը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն իր հերթին հայտարարեց, որ Սիվիլիթասը դրական փոփոխություն է բերում Հայաստանում ժողովրդավարության առումով: Նա նշեց, որ գերմանական կողմը նույնպես ֆինանսավորել է Սիվիլիթասի ծրագրերը, և եթե կազմակերպությունը գործում է օրենքին համապատասխան, ոչ մի խնդիր չկա գումար հատկացնելու մասով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ