Երևանի մի քանի փողոցներում գործարկվել են հետիոտնային կանչով լուսացույցներ

Երեւանում երթեւեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով հետիոտնի կանչով լուսացույցներ են գործարկվել հետեւյալ հատվածներում:

Բաղրամյան պողոտա – Երզնկյան փողոց խաչմերուկում,
Արշակունյաց պողոտա հհ.12, 15,
Աճառյան փողոց՝ «քարի մոտ»,
Լենինգրադյան փողոց հ.10,
Թբիլիսյան խճուղի հ.73/2,
Զ. Քանաքեռցու փողոց հհ.63, 65 և Զ. Քանաքեռցու փողոց՝ հ.117։

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում։