Երկրաշարժ Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 19:31-ին ( Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 14-ին ժամը` 15:31-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան ` Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է` Շորժա, Արտանիշ, Դրախտիկ գյուղերում, Տավուշի մարզի Հաղարծին և Գանձաքար գյուղերում` 3-4 բալ, Իջևան, Ճամբարակ, Հրազդան ր Գավառ քաղաքներում 3 բալ, Սևան, և Աբովյան քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ: