Թուրքիայում անցկացվել են լազերային զենքով աշխարհում առաջին անօդաչու սարքի փորձարկումները։ Սարքը հաջող կրակոցներ է արձակել 500, 300 և 100 մետր հեռավորությունից, փոխանցում է Korrespondent․net-ը:
Այն կարող է հեռավորության վրա չեզոքացնել պայթյունավտանգ տարրերը լազերային զենքի օգնությամբ։ Eren-ի թռիչքի առավելագույն բարձրությունը 3000 մետր է:
Նշվում է, որ ԱԹՍ-ն նախատեսված է լազերային զենքի օգնությամբ պայթուցիկ սարքերի ոչնչացման համար՝ առանց սակրավորների ներգրավման։
Այս մասին հայտնում է factor.am-ը: