Դուք վեթինգ չանեք, հաջորդ իշխանությունն է անելու․ ՀԽ նախագահը՝ արդարադատության նախարարին

Արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմանը, Հանրայն խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ երկար ժամանակ պետք է հասկանա, թե ինչ էր անում Ռուբեն Մելիքյանը արդարադատության փոխնախարարի ու Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոննեում’ Հրայր Թովմասյանի ու Արփինե Հովհաննիսյանի ղեկավարությամբ, երբ ամեն մի պատահականության դատավոր էին “կրթում” ու դարձնում։

Այսօրվա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը այս ամենի մասին շատ լավ տեղյակ են։ Դուք վեթինգ չանեք, հաջորդ իշխանությունն է անելու ու ձեզ հիշեցնելու է դա ու բացահայտեն ձեր կապն այս ամենի հետ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ երկար ժամանակ պետք է հասկանա, թե ինչ էր անում Ռուբեն Մելիքյանը արդարադատության փոխնախարարի…

Gepostet von Styopa Safaryan am Donnerstag, 18. Juni 2020