«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել կուսակցության գրասենյակից։
Փաստաբան Արամ Վարդևանյանի փոխանցմամբ՝ Ղումաշյանը ձերբակալված է։ Կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը նշել է, որ դեպքը կապված է բարեգործության արգելքի հետ, սակայն այլ մանրամասներ չի հաղորդվել։
Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրավապահները բերման են ենթարկել բազմազավակ և կրծքով կերակրող մորը։ Հայտարարության հեղինակները տեղի ունեցածը գնահատում են որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործողություն։ «Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։
Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։
Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնալու Ադրբեջան»,-նշված է կուսակցության ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ:



















