Այսօր Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ավարտին Նիկոլ Փաշինյանը իր եզրափակիչ ելույթում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի շուրջ իր երեկվա ելույթի արձագանքներին, ինչպես նաև մեղադրանքներին, թե իր իշխանությունը հանձնել է Շուշին.
«1996 թվականից Շուշիի հարցը բանակցությունների սեղանին է եղել: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու: Եվ ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր: Հեքիաթներ են պատմում, թե Լաչինի միջանցքը էսպիսին, էնպիսին պետք է լիներ: Ասեմ՝ Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկա: Դա հետո պետք է քննարկվեր:
Մեզ էսօր մեղադրում են, թե Ղարաբաղը հանձնեցին, հանձնում են կամ ուզում են հանձնեն: Եթե Ղարաբաղը ուզենայինք հանձնեինք Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև եթե կողմերի միջև հանրաքվե պետք է տեղի ունենար, ապա պետք է այն լիներ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Իսկ Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առնվազն առաջիկա հիսուն տարում հանրաքվե չի լինելու, թող ադրբեջանցիները վերադառնան, իրար հետ կողք կողքի ապրեն, հետո կնայենք՝ ինչ կլինի, որևէ այլ պայմանի մենք համաձայն չենք…
Մեզ մեղադրում են, թե Շուշին հանձնել ենք, պատերազմը Շուշիի համար է եղել: Ասում էին կանգնեցրեք պատերազմը, ինչո՞ւ մենք չէինք մտածո՞ւմ պատերազմը կանխելու, կանգնեցնելու մասին: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել, ուղղակի հնարավոր չէր: Մեր տղաները, ովքեր ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են այս իրավունքի համար, , նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար: Այն, ինչ խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետև մենք եթե այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ: Կտոր-կտոր: Հերիք է խաբենք իրար»:
Մանրամասները՝ տեսանյութում