Որոշվել է, որ Մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաև Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որևէ աշխատանք․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը Երևանի մանկական երկաթուղու վերաբերյալ պարզաբանում է տարածել․

Համացանցում շրջանառվում է Երևանի մանկական երկաթուղու կառուցապատման և բարեկարգման նախագծի մասին պատմող մի տեսանյութ՝ կից տեղեկատվությամբ։

Հայտնում ենք, որ Մանկական երկաթուղու տարածքի արդիակայացման և ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ ուսումնասիրվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում։

Արդյունքում որոշվել է, որ մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաև Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որևէ աշխատանք, բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման և կանաչապատման աշխատանքներից։

Համացանցում շրջանառվում է Երևանի մանկական երկաթուղու կառուցապատման և բարեկարգման նախագծի մասին պատմող մի տեսանյութ՝ կից…

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Tuesday, August 25, 2020