ՌԴ-ում ՀՀ դեսպանության մի քանի աշխատակից մեկուսացման մեջ է. Ավետ Ադոնց. Armtimes.com

Ռուսաստանի Դաշնության մեր դեսպանության մի քանի դիվանագետ մեկուսացման մեջ է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ն ռիսկային խմբում գտնվող դեսպաններ եւ հյուպատոսներ, տեղեկացնում է Armtimes.com-ը:

«Այս օրակարգի շրջանակներում դիվանագետների աշխատանքը կապված է նաեւ անմիջական կոնտակտների հետ: ՀՀ-ից դուրս գտնվող մեր քաղաքացիներին հորդորում եմ՝ երբ օդանավակայանում կամ այլ տեղ են հավաքված, երբ շփման մեջ են եւ եթե գիտեն, որ ունեն սիմպտոմներ, մի թաքցրեք եւ ասեք այդ մասին:

Դա ոչ միայն լավ կլինի մեր դեսպանության աշխատակիցների համար, այլեւ ձեր շուրջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների համար: ՌԴ մեր դեսպանության մի քանի դիվանագետ, այնուամենայնիվ, մեկուսացման մեջ է, ինչի պատճառը եղել են այդ անմիջական շփումները, երբ Հայաստան վերադառնալիս պարզվել է, որ մեր հայրենակիցներից ոմանք վարակված են»,- ասաց փոխնախարարը: