Մեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով․ Արսեն Թորոսյան

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 10 քաղաքացի։

«Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից:

Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43», -իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը: