Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած 4 երիտասարդ բիզնես դրամաշնորհ է ստացել. Զինվորի Տուն

Այս 4 երիտասարդի բիզնես դրամաշնորհի առաջին մասն արդեն փոխանցված է:Այս մասին հայտնում է Զինվորի Տունը:

Նարեկ Միրաքյանը Սյունիքի մարզում ըմեպիլիքի և ջրերի արտադրամաս կհիմնի, Հայաստան Մինասյանը՝ Գեղարքունիքի մարզում՝ պոնչիկանոց, Գոռ Սահակյանի բիզնես նախագիծը Շիրակում կահույքի արտադրամասի ստեղծումն է, Թեմուր Մաղսուդյանը մասնակի կնորոգի Ավան Առինջում գտնվող էկո հյուրատունը:

Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած 38 երիտասարդ արդեն իր բիզնեսն է հիմնել: Նրանցից 10-ը՝ 2022-ին: Զինվորի տունն այս ծրագիրն իրականացնում է Ազնավուր հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Վերջին 4 բիզնես ծրագրի իրականացմանը միացել է նաև Դալմա Գարդեն մոլը՝ սոցիալական աջակցության իր ծրագրերի շրջանակում: