Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևան քաղաքում` դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 26-ի ցերեկը, 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա 4-6, դեկտեմբերի 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։