Ամբողջական աջակցություն՝ Նիկոլ Փաշինյանին. Շառլ Միշելի գրառումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին և գրել.

«Խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ շարունակելով Բրյուսելում մեր վերջին քննարկումները: Ամբողջական աջակցություն նրան և խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկաս ունենելուն աջակցելուն ուղղված բոլոր ջանքերին»: