Կարապետիչն արդեն գոլդ համարներ ունի

Կարապետիչն արդեն  գոլդ համարներ ունի
Կարապետիչն արդեն գոլդ համարներ ունի

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի «տղայական հաճույքներին» է անդրադարձել «Հրապարակ» օրաթերթը` նշելով, որ վերջինս երեկ մասնակցել է Ճանապարհային ոստիկանության կազմակերպած պետհամարանիշների աճուրդին եւ մեկ միլիոն 2 հարյուր հազար դրամով գնել 55 LD 555 համարանիշը:

 

«Ինչ է, ես իրավունք չունե՞մ ինձ համար որեւէ բան անեմ: Ալամ աշխարհի համար արեցի, իմ տիկնոջ, ընտանիքի համար իրավունք չունե՞մ որեւէ բան անելու: Իմ համարները սովորական համար ա, տիկնոջս համար եմ արել, կնոջս գեղեցիկ «Մերսեդես» եմ առել, վաղուց խոստացել էի ու գնացի համարանիշներն աճուրդով վերցրեցի»,-գրում է «Հրապարակը»:

Նա տեղեկացրել է, որ ինքն առայժմ շարունակում է հանգիստը հայաստանյան հանգստավայրերում, իսկ ակտիվ քաղաքական գործունեությամբ կզբաղվի աշնանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանի ղեկավարած «ԱԼՄ» հոլդինգի նույնանուն հեռուստաընկերության գործուներությունը դադարեցվեց այս տարի հունվարի 20-ից, քանի որ ՀՌԱՀ-ի կողմից դեկտեմբերին հայտարարված կապուղիների մրցույթում նույն կապուղու համար պայքարող «ԱԼՄ» և «Երևան» հեռուստաընկերություններից հաղթող է ճանաչվեց վերջինը:

© Medialab.am