Հրշեջ-փրկարարները մեկ օրում մարել են ընդհանուր 37.9 հա տարածք հրդեհ

Ապրիլի 8-ից 9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 600 քմ, Արտաշատ քաղաքում՝ 7 հա, 1600 քմ, Մրգավետ գյուղում՝ 800 քմ,

Արմավիրի մարզի Արաքս գյուղում՝ 2 հա, Մյասնիկյան գյուղում՝ 1000 քմ,

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 1000 քմ, Սևան քաղաքում՝ 200 քմ, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 6200 քմ, Լեռնապատ գյուղում՝ 600 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 3 հա, 8000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1000 քմ, Ողջաբերդ գյուղում՝ 2500 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 2 հա, 1000 քմ, 

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 200 քմ, Ագարակ քաղաքում՝ 600 քմ, 

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 4 հա, Պառավաքար գյուղում՝ 17 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 37.9 հա։