Բժշկին կալանավորել են

Կալանավորվել է Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի վիրաբույժ-կոնսուլտանտ Հ.Ներսիսյանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը՝ նա մեղադրվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: ՍԱ սահմանվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Հ. Ներսիսյանը անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել հիվանդ Հ. Մկրտչյանի նկատմամբ, որի պատճառով վերջինս մահացել է:

© Medialab.am