Բերձորից և Աղավնոյից Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ մարզպետարանն ըստ կարիքների կաջակցի նրանց

Այս օրերին Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը, մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի գլխավորությամբ, այցելում է Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված ընտանիքներին։

Մարզպետարանը դիտարկում է ընտանիքների կենսապայմանները, գնահատում կարիքները, հետաքրքրվում բուժսպասարկման, մանուկների կրթության ապահովման, ընտանիքների անդամների զբաղվածության հարցերով։

Հավաքված տեղեկատվության վերլուծությունից հետո մարզպետարանն ըստ կարիքների կաջակցի այս ընտանիքներին։

Նշենք, որ ներկա պահի դրությամբ Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ նրանք հաստատվել են Գորիս ու Սիսիան համայնքներում։