Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 18-ին, ժամը 11.20-ին, Էրեբունու բաժին է ներկայացել 30-ամյա Պապին Ք.-ն, որը ապրիլի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։