Բողոքեցին ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարին

Բողոքեցին ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարին
Բողոքեցին ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատարին

«Անարդար է շնորհավորել Սերժ Սարգսյանին, ով արդեն 2-րդ անգամ է իրեն նախագահ հռչակում» Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիներ իրենց անհամաձայնությունն ու դժգոհությունը գրավոր նամակով փոխանցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանին` դատապարտելով Սերժ Սարգսյանին շնորհավորելու ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի քայլը: «Անարդար է շնորհավորել կեղծված ընտրություններում ընտրված մեկին, ով արդեն 2-րդ անգամ է իրեն հռչակում նախագահ, եւ Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ այլ պետությունները, որոնք շնորհավորում են Սերժ Սարգսյանին, դրանով խոչընդոտում են հայ ժողովրդի ժողովրդավարացման գնալու գործընթացին»,- դեսպանատան առջեւ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջեյմս Լենդին իրենց նամակը հանձնելուց հետո ասաց ակտիվիստ Ծովինար Նազարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/04/210802/