«Պետական դավաճանությունը և լրտեսությունը պետք է համարվեն առանձնապես ծանր հանցագործություններ և խստագույնս պատժվեն»․ Վահե Էնֆիաջյան

Պետական և ազգային դավաճանությունը ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ուղղված ամենամեծ սպառնալիքներից է

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Այսօր իմ նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու և սահմանվելու են ամենախիստ պատիժները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետությունում պետական դավաճանություն կամ լրտեսություն իրականացնելու համար։

Այս նախագծով առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել խստագույն պատիժ՝ ազատազրկում 20 տարի ժամկետով կամ ցմահ, իսկ լրտեսության համար` 15-20 տարի։ Պետական դավաճանությունը և լրտեսությունը պետք է համարվեն առանձնապես ծանր հանցագործություններ և խստագույնս պատժվեն։

Հ․Գ․ Պատահական չէ, որ հենց այսօր եմ հանդես եկել այս նախաձեռնությամբ»։