Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները շարունակվում են ավելի քան երեք ժամ

Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները շարունակվում են ավելի քան երեք ժամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում «Ռուս» առողջարանի տարածքում:

Բանակցությունների մեկնարկից առաջ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցերը: