Հայաստանի և Ղազախստանի միջև վերականգնվել է կանոնավոր ավիափոխադրումը

Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը:

Ինչպես փոխանցում է  Ղազախստանում Հայաստանի դեսպանության կայքը, այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Ղազախստանի տարածք առանց հիմք ներկայացնելու։

Այսօր փաստացի դեռ գործում է միայն Ակտաու – Երևան – Ակտաու չվերթը։

Նախնական տվյալներով՝ Նուր Սուլթան – Երևան – Նուր Սուլթան չվերթը գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ թվով ուղևորներ։

Կանոնավոր ավիափոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր 2020 թ․ հունվարի 21-ից նախ՝ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով: