Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Մելիքյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել, լրագրողներին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ հոդվածով է մեղադրանքը: «Իմ տեղեկություններով՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրվել է մեղադրանք:  Չեմ կարող ասել ինչ հոդվածով, բայց արդեն շատ ավելի հստակ է դառնում այս ամբոջղ պրոցեսը»,- լրագրողներին ասաց Ռուեն Մելիքյանը:

Այսօր առավոտից ՀՔԾ քննիչը գտնվում է ՍԴ շենքում և հարցաքննում է Հրայր Թովմասյանին: