Ռուսաստանը շատ լավ է աշխատել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակում․ Լավրով

Ռուսաստանը շատ լավ է աշխատել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Նոր գիտելիքներ» մարաթոնի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուս նախարարը նշել է, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում խաղում է հենց այն դերը, որը կարող է խաղալ և չի վազում վարկանիշի հետևից:
«Ռուսաստանը խաղում է այն դերը, որը կարող է խաղալ, և դա անում է բավականին հաղոջությամբ»,- ընդգծել է Լավրովը։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը նաև «շատ լավ է» աշխատել Անդրկովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում։ «Այժմ օգնում ենք կարգավորել ադրբեջանա-հայկական հարաբերությունները, ընդհանուր առմամբ իրավիճակն Անդրկովկասում, որտեղ հնարավորություն է ստեղծվել, այդ թվում նաև շնորհիվ մեր միջնորդության, ապաշրջափակել բոլոր տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաները, որոնք ղարաբաղյան հակամարտության պատճառով փակված են 90-ականների սկզբից»,- եզրափակել է ՌԴ արտգործնախարարը։

Աղբյուր՝ Factor.am