Այս տարի Ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ պայմանավորված Հայաստանում տիրող իրավիճակով և առողջապահական ռիսկերով, այս տարի Ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի և մեր պահանջատիրության։

Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ իրավիճակին համապատասխանեցված մեր կողմից իրականացվող այլ միջոցառումնների մասին կտեղեկացնենք առաջիկայում։

Ֆեյսբուքյան միջոցառման հղում՝ https://www.facebook.com/events/3139837472717510/ »: