Իրավաբան. «Վազգեն Խաչիկյանը եւ սոցապի նախկին աշխատակիցները իրենց մեղավոր չեն ճանաչում»

Իրավաբան. «Վազգեն Խաչիկյանը եւ սոցապի նախկին աշխատակիցները իրենց մեղավոր չեն ճանաչում»
Իրավաբան. «Վազգեն Խաչիկյանը եւ սոցապի նախկին աշխատակիցները իրենց մեղավոր չեն ճանաչում»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ սոցապի նախկին 12 աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատական արտագնա նիստ է անցկացնում Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (կապված դահլիճի հնարավորությունների հետ): Մեղադրանքի կողմը՝ հանձին Հովհաննես Ենոքյանի, ներկայացրեց Վազգեն Խաչիկյանի, առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանի, վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանի, Երեւան քաղաքի վճարային խմբի նախկին տեսուչ Վիգեն Գեւորգյանի, տեղեկատվական համակարգերի մշակման բաժնի նախկին պետ Վահագն Խաչատրյանի եւ Շենգավիթի տարածքային նախկին պետ Սամվել Էլբակյանի առաջադրված մեղադրանքով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ամբաստանյալներն իրենց ոչ միայն մեղավոր չեն ճանաչել, այլ մի քանի անգամ պարզաբանում են պահանջել, նրանց թվում՝ նաեւ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը, որպեսզի 3 մեղադրողները կարողանան մատչելի եւ կոնկրետ ներկայացնել մեղադրանքի էությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/04/226804/