«Ի՞նչ հույս կապեմ այս իշխանության հետ․ մեզ դեմ է արել ժայռերին, 3 կողմից շրջապատված ենք»․ Խոզնավարի համայնքապետ․ Factor.am


Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում իրավիճակը նույնն է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում լուծումների առումով իր հետ որևէ քննարկում եղե՞լ է, համայնքապետը պատասխանեց․

«Մեզ հետ ոչ ոք ոչինչ չի քննարկել։ Լուծումը պետք է լինի՝ պաշտպանել հայրենիքը, պաշտպանել մեր Հայաստանը։ Մեր զինվորները կանգնած են իրենց դեմ-դիմաց, ոչ հրաման կա կրակելու․․․ Այդպես կանգնած են առայժմ»։

Ինչ վերաբերում է թշնամուն հետ մղելուն, համայնքապետն ասաց․ «Հեռուստացույցով ենք լսում, ասում են՝ հետ ենք տալու, հետ չեն գնում, ուրիշ ոչինչ չգիտեմ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Անվտանգության խորհրդի նիստում արած առաջարկին, թե պայմանավորվենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանան սահմանից, դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդներ, որից հետո միայն տեղի ունենան սահմանների ճշգրտման աշխատանքներ, Գրիգորյանն արձագանքեց․

«Չգիտեմ՝ ընդունելի է, ընդունելի չի, բայց ինչ էլ ասում են, դեռ չի կատարվում։ Հակառակորդն ասում է՝ մեր տարածքն է, չենք գնում, մենք հրաման ունենք»։ Վարո Գրիգորյանը նշեց, որ թշնամին մեր տարածքում որևէ աշխատանք չի իրականացնում։ «Պառկած են խոտերի վրա։ Մի քանի քար են դրել, դիմացները փակել են, բայց խրամատ չեն քանդել»,- հավելեց նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում