Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակը։ Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։

Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։ Ճանապարհը 59 օր է փակ է։

Ավելի քան 120 հազար արցախահայեր, այս թվում՝ շուրջ 30 հազար երեխա, գտնվում են շրջափակման մեջ։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։