Եղանակն աստիճանաբար կցրտի, սպասվում է անձրև և ամպրոպ

Եղանակն աստիճանաբար կցրտի, սպասվում է անձրև և ամպրոպ

Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ն հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 19-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: