Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ

Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։

Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։

Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 3 հազար 405:

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն-ը: