«Ոչ մի արդարացում չկա». Մերկելը դատապարտել է Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ուկրաինա

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնանկությունից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով ռուսական զինված ուժերի ներխուժումը Ուկրաինա:

«Այս պատերազմը սառը պատերազմից հետո Եվրոպայի պատմության լրջագույն շրջադարձային պահն է:

Միջազգային իրավունքի այս ծայրահեղ ծանր խախտմանը ոչ մի արդարացում չկա: Ես դատապարտում եմ այն խստագույնս: Այս սարսափելի ժամերին ու օրերին իմ մտքերը նրանց հետ են: Իմ համերաշխությունն եմ հայտնում ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի կառավարությանը՝ նախագահ Զելենսկու գլխավորությամբ», -հայտարարել է Անգելա Մերկելը: