Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Պաշտպանական կողմը բողոքարկել էր Խաչատրյանին կալանավորելու որոշումը: Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի` Խաչատրյանը վճարել է պետությանը ենթադրաբար պատճառած վնասը, խոսքը 200 միլիոն դրամի մասին է:
Խաչատրյանը, այսօրվա որոշման արդյունքում, կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։
Աղբյուրը՝ Factor.am