ՀՀ ԱԽ քարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը Նյու Դելիում կարճատև զրույց են ունեցել 

Նյու Դելիում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:Այս մասին ՀՀ ԱԽ քարտուղարը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում կարճատև զրույց եմ ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ»,- նշված է գրառման մեջ:

 Հնդկաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով նոյեմբերի 18-19-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գտնվում է Նյու Դելիում, որտեղ մասնակցում է «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին:

Նոյեմբերի 18-ին ԱԽ քարտուղարը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Հանդիպմանը ներկա էր  նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Կումար Գոելը: