AstraZeneca-ի օգտակարությունը գերազանցում է հնարավոր ռիսկին. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ շարունակում է ուսումնասիրել կորոնավիրուսի դեմ օգտագործվող AstraZeneca պատվաստանյութի անվտանգության մասին զեկույցները, սակայն այս պահի դրությամբ դրա օգտակարության մասին տվյալներն ավելի շատ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱՀԿ փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի ղեկավար Ալեխանդրո Կրավիոտոն հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենց խումբը գոհ է պատվաստանյութի օգտագործմամբ, քանի որ շատ երկրներ, որտեղ այն օգտագործում են, խնդիրների մասին չեն հայտնել:

Նշենք, որ շատ եվրոպական երկրներ միառժամանակ դադարեցրել են AstraZeneca-ի կիրառումը, քանի որ գրանցվել են արյան մեջ թրոմբերի առաջացման դեպքեր: