ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին և մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։
ՀՔԾ-ից փոխանցեցին, որ այս գործը հարուցվել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում` նույն ծառայության աշխատակիցներից մեկի աշխատասենյակում ԱԱԾ սպառազինության հաշվեկշռում չգրանցված զենքերի հայտնաբերման դեպքի առիթով։
«Այս քրեական գործը առնչվում էր ԱԱԾ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, և Արթուր Վանեցյանին վերաբերել է այնքանով, որ վերջինս նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը», – հայտնեցին ՀՔԾ-ից:
Վանեցյանը, այս գործով մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել։