Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանն ու Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը՝ ձեռք բերելով 3 ԶԼՄ

Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանն ու Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը՝ ձեռք բերելով 3 ԶԼՄ
Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանն ու Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը՝ ձեռք բերելով 3 ԶԼՄ

Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանն ու Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը , որը ներկայացրել է քառյակի հայտարարությունը։

«Ամիսներ առաջ մենք որոշեցինք հրաժարվել մաս կազմելուց այն պարզունակ շոուին, որը թաքնված էր «քաղաքական գործընթացներ» կոչվող քողի տակ: Մենք անհանգստացած էինք երկրի ապագայով երեկ, անհանգստացած ենք այսօր, բայց նաև մեծ հույս ունենք մեր բաժին մասնակցությունն ունենալու ավելի հուսալի և ավելի կանխատեսելի վաղվա կերտման հարցում:

Դժվարին ու անորոշություններով լի այս փուլում, երբ նժարին մի ողջ ժողովրդի ճակատագիր է, մենք չենք կարող անմասն մնալ, քանի որ լուռ հետևողի կամ չարախինդի դերը մերը չէ: Մենք տեսնում ենք հնարավոր վտանգներն ու պատրաստ ենք ամեն ինչ անելու` հանուն իրական Նոր Հայաստանի և Հայրենիքը տեսանելի մարտահրավերներից հետ պահելու ուղիներ ենք առաջարկելու:

Կարևորելով զանգվածային լրատվության միջոցների առանցքային դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում ու հանրային օրակարգի ձևավորման գործում, ինչպես նաև մեդիան համարելով մեր կյանքի գործի ու ընտրած ուղու անքակտելի մաս՝ որոշում ենք կայացրել հիմնադրել «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:

Մեկ միասնական «Թերթ.am» բրենդի ներքո այս ընկերությունների միասնական գործադիր ղեկավարումը վստահել ենք Արամ Անտինյանին», – ասված է  հայտարարությունում։