Սևանա լճի «ՆՈՐԱՇԵՆԻ» արգելոց մուտքն արգելվում է

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է և պահանջում զերծ մնալ բնության հատուկ պահպանվող տարածքների արգելված հատվածներ մեկնելուց՝ մասնավորապես հանգստյան օրերին։

«Եվս մեկ անգամ հորդորում և պահանջում ենք զերծ մնալ բնության հատուկ պահպանվող տարածքների արգելված հատվածներ մեկնելուց՝ մասնավորապես հանգստյան օրերին։

Հանգստի համար ընտրել այլ վայրեր՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը աղտոտումից։

Որպես օրինակ՝ հանգստյան օրերին մեծ հոսք է եղել դեպի Սևանա լճի «Նորաշենի» արգելոց, որի պահպանությունն իրականացնում է «Սևան» ազգային պարկը։

ℹ️Հիշեցնենք, որ «Նորաշենի» արգելոցն ու արգելավայրը ստեղծվել են տարածքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես, հայկական բարձրավանդակում բնադրող միակ էնդեմիկ թռչունի՝ որորի բնականոն ապրելակերպի ու վերարտադրության ապահովման, ինչպես նաև չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանների ապահովման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: